Միջազգային

Ռուսաստանը կուսումնասիրի վրացի քաղգործիչների խնդրանքը վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ. Պեսկով

Ռուսական գերատեսչությունները կվերլուծեն Վրաստանի «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության դիմումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկրների միջև վիզային ռեժիմը չեղարկելու խնդրանքով։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Անկեղծ ասած, ես չեմ տեսել այդ կոչը, բայց եթե եղել է, մեր համապատասխան գերատեսչությունները կվերլուծեն այն», - հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին: