Միջազգային

Եվրահանձնաժողովի նախագահը կարող է վերընտրվել

ԵՄ առաջնորդները երկուշաբթի երեկոյան Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հանդես կգան Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի լիազորությունները երկրորդ ժամկետով երկարացնելու օգտին․ հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով մի շարք դիվանագետների և պաշտոնյաների։

«ԵՄ առաջնորդները ծրագրում են երկուշաբթի երեկոյան հանդես գալ երկրորդ հնգամյա ժամկետով Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի օգտին»,- գրում է թերթը։