Չինաստանն ավելի արագ է ընդլայնում իր միջուկային զինանոցը, քան մյուս երկրները: Այդ մասին տվյալներ է հրապարակել SIPRI-ին։ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցում ասվում է , որ աշխարհում ստեղծվող միջուկային զենքերի քանակը և տեսակները աճում են, քանի որ պետություններն սկսել են ավելի շատ հույս դնել միջուկային զսպման վրա:
Անցած տարվա ընթացքում միջուկային զենք ունեցող բոլոր ինը երկրները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան և Իսրայելը, շարունակել են արդիականացնել իրենց միջուկային զինանոցները՝ մի քանիսը նոր միջուկային զենք տեղակայելով։
Զեկույցում նշվում է, որ Չինաստանը վերջերս զգալիորեն ավելացրել է իր միջուկային ուժերը՝ 2023 թվականի հունվարի 410 մարտագլխիկից մինչև 2024 թվականի հունվարը հասցնելով 500 մարտագլխիկի։ Ըստ վերլուծաբանների՝ չինական զինանոցը կշարունակի աճել։