Միջազգային

Մոսկվան, Թեհրանն ու Բաքուն Հյուսիս-Հարավ ճանապարհի աշխատանքային խումբ են ստեղծել

Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի ներկայացուցիչները պայմանավորվել են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում բեռնափոխադրումների վերաբերյալ ստեղծել աշխատանքային խումբ և ստուգել սահմանային ու մաքսային տերմինալները ռուս-ադրբեջանական և ադրբեջանա-իրանական սահմաններին:

Այդ մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Իրանում Ռուսաստանի առևտրային առաքելությունում Դաղստանի կառավարության ներկայացուցիչ Անդրեյ Տանաևը, որը ռուսական պատվիրակության կազմում մասնակցել է աշխատանքային կազմակերպության ձևավորմանը նվիրված փորձագետների հանդիպմանը։