Միջազգային

«Կիևի համար խաղաղության հաջորդ պայմաններն ավելի կոշտ են լինելու». Նարիշկին

Ուկրաինայի համար խաղաղ համաձայնագրի կնքման հաջորդ պայմանները, եթե նրանք հրաժարվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած առաջարկից, կլինեն ավելի բարդ ու խիստ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Հաջորդ պայմանները, որոնց դեպքում կարելի է հասնել խաղաղության և ինչ-որ համաձայնագիր ստորագրել, Ուկրաինայի համար ավելի բարդ և կոշտ կլինեն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե խաղաղության նոր առաջարկը մերժվի։