Միջազգային

Եվրամիությունը աջակցում է Վրաստանի ժողովրդին. Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը սոցցանցերում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման մասին։

Ինչպես նշում է Բորելը, նա խոսել է Սալոմե Զուրաբիշվիլիի հետ երկրի եվրոպական ապագայի մասին։ «Ես արտաքին գործերի խորհրդի հաջորդ նիստից առաջ լավ զրույց ունեցա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ` Վրաստանի եվրոպական ապագայի մասին։ Եվրամիությունը աջակցում է վրաց ժողովրդին, որը ընտրում է Եվրամիության ճանապարհին ժողովրդավարական երկիր լինելը»,- գրել է Ժոզեպ Բորելը։