Միջազգային

Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել

Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցները քիչ առաջ ազատ են արձակվել, հայտնում է РИА Новости-ն։ 

Նրանք չեն տուժել։

Նշվում է, որ պատանդառուները ոչնչացվել են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոստովի մարզի ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության թիվ 1 քննչական մեկուսարանի խցերից մեկում պահվող մեղադրյալները պատանդ են վերցրել քրեական համակարգի երկու աշխատակցի։

Պատանդառուները ձերբակալվել էին ահաբեկչության կասկածանքով։