Միջազգային

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ մարդասիրական նպատակներով ամեն օր ժամը 08:00-ից մինչև 19:00-ն մարտական ​​գործողությունների մարտավարական դադար կիրականացնի Գազայի հարավային հատվածում:

«Մարդասիրական օգնության ծավալն ավելացնելու շարունակական ջանքերի շրջանակներում, ինչպես նաև ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների հետ լրացուցիչ քննարկումներից հետո ամեն օր ժամը 08:00-ից մինչև ժամը 19:00-ն մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների լոկալ մարտավարական դադար կմտցվի մինչև հետագա ծանուցումը»,- ասված է հաղորդագրության մեջ։