Շարունակում է անհայտ մնալ մոտ հինգ ամիս առաջ Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված իրենց 4 աշխատակցի ճակատագիրը, հայտնում է Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը։
Կազմակերպությունը խորը մտահոգություն է հայտնում կալանավորված իր աշխատակիցների անվտանգության համար, և կոչ է անում միջազգային հանրությանը շտապ միջամտել և ճնշում գործադրել Իսրայելի իշխանությունների վրա՝ նրանց անհապաղ ազատ արձակելու համար: