Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունները, սակայն դրանց արդյունքը պետք է հաստատի Ուկրաինայի օրինական կառավարությունը։ Վլադիմիր Զելենսկին այս կատեգորիային չի պատկանում, հայտնել է Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով, Զելենսկին «այն անձը չէ, ում հետ կարելի է գրավոր համաձայնություն կնքել, քանի որ դե յուրե դա անօրինական կլինի»։
«Այնուամենայնիվ, Պուտինը ոչինչ չի մերժում, նա չի մերժում բանակցությունների հնարավորությունը»,-ասել է Պեսկովը: