Միջազգային

Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում

Իսրայելի բանակը հայտարարել է, որ մարտավարական դադար է վերցնում Գազայի հատվածի հարավում ընթացող մարտերում, հաղորդում է  APNews-ը։

Զինվորականները հայտնել են, որ դադարը Ռաֆահի շրջանում կգործի ամեն օր տեղական ժամանակով ժամը 8-ից մինչև երեկոյան 7-ը: Դադար մտցնելու նպատակն է ապահովել մարդասիրական օգնությամբ բեռնատարների անցումը Քերեմ Շալոմ անցակետով։

Հայտարարության մեջ նշվում է, որ իսրայելական կողմը համաձայնության է եկել ՄԱԿ-ի և միջազգային օգնության գործակալությունների հետ՝ դադար մտցնելու մասին։