Միջազգային

Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ասել է, որ այժմ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում իր՝ Չինաստան մեկնելու համար, որը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթներին:

«Մենք աշխատում ենք առաջիկա շաբաթների այցին նախապատրաստվելու ուղղությամբ, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան, թեև ես կցանկանայի դա անել արագ», – ասել է նա «Յոթնյակի» խմբի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։