Միջազգային

Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ

Ուելսի 42-ամյա արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա քիմիաթերապիա է անցնում քաղցկեղի պատճառով:

Քեյթը թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ միասին ընդունել է շքերթը՝ երեխաների հետ Բուքինգհեմյան պալատի պատշգամբում կանգնած։

Դեկտեմբերից ի վեր սա Քեյթի առաջին ելույթն էր հանրային միջոցառմանը: