Միջազգային

Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ուկրաինայի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Վրաստանի և Ուկրաինայի տեղը Եվրոպայում է։ Խաղաղությունը Վրաստանում, Ուկրաինայում և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում անհրաժեշտ և կարևոր է դրա հետագա զարգացման համար»,- նշել է Վրաստանի նախագահը: