Իրանն ու Շվեդիան Օմանի միջնորդությամբ Մուսկատում գերիների փոխանակում են իրականացրել։
Շվեդիան ազատ է արձակել իրանցի նախկին պաշտոնյա Համիդ Նուրիին, ով դատապարտվել էր 1988 թվականին Իրանում քաղբանտարկյալների զանգվածային մահապատիժներին մասնակցելու համար, հայտնում է գործակալությունը։