Միջազգային

Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկները լուրջ չեն արվել և չեն կարող աշխատել։ Այս դիրքորոշումը նա հայտնել է Իտալիայում, որտեղ կայացել է Յոթնյակի գագաթնաժողովը։

«Բոլորը գիտեն, որ այս առաջարկը լուրջ չէր արվել, այլ կապված էր Շվեյցարիայի խաղաղության կոնֆերանսի հետ։ Այս առաջարկը չի կարող աշխատել»,- ասել է Շոլցը

Կանցլերի խոսքով՝ աշխարհն Ուկրաինայի համար պետք է լինի «արդար և ազնիվ»։