Միջազգային

Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը հունիսի 27-ին նախատեսված բանավեճի ժամանակ ելույթ կունենան ամբիոնից, հայտնում է CNN-ը, որը կազմակերպում է բանավեճը։

Նշվում է, որ թեկնածուներին չի թույլատրվի իրենց հետ բերել պատրաստված տեքստեր, սակայն բոլորին կտրամադրվի գրիչ, թուղթ և մեկ շիշ ջուր։

Բանավեճը կտևի 90 րոպե՝ երկու գովազդային ընդմիջումներով, որոնց ընթացքում թեկնածուներին թույլ չեն տա խոսել օգնականների հետ։