Apple-ի երկու աշխատակից՝ ավելի քան 12000 նախկին և ներկա կին աշխատակիցների անունից, հայց են ներկայացրել Կալիֆորնիայում՝ կապված այն բանի հետ, որ ընկերությունը նույնատիպ աշխատանքի համար սիստեմատիկորեն տղամարդկանցից ավելի քիչ է վճարում կանանց:
Նրա խոսքով՝ Ջասթինա Ջոնգը և Ամինա Սալգադոն, որոնք Apple-ում աշխատել են ավելի քան 10 տարի, պարզել են, որ ընկերությունում աշխատողների հավաստագրումից հետո տղամարդիկ թիմային աշխատանքի և առաջնորդության ավելի բարձր գնահատականներ են ստացել, ինչը հանգեցրել է ավելի ցածր բոնուսների և կանանց վարձատրության: Ջոնգի խոսքերով, նմանատիպ աշխատանքի համար իրեն 10․000 դոլարով ավելի քիչ են վարձատրում, քան իր տղամարդ գործընկերներին: