Միջազգային

Գերմանիայում 35 տոննա կոկաին է առգրավվել

Գերմանիայի իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել յոթ դաշնային նահանգներում և առգրավել 35 տոննա քաշով կոկաինի ապօրինի խմբաքանակ։ Այդ մասին հայտնում է «DPA» գործակալությունը։

Անցյալ տարի Համբուրգի նավահանգստում կոկաին էր հայտնաբերվել, սակայն դրա մասին չէր հաղորդվել։ Տեղեկությունը չհրապարակելու պատճառները չեն նշվում։ Խոսքը 35 տոննա կոկաինի մասին է, որը նմանատիպ ամենամեծ գտածոն է։