ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին Իտալիայում G7-ի գագաթնաժողովի ընթացքում ստորագրել են անվտանգության 10-ամյա երկկողմ համաձայնագիր։ Ինչպես նշվում է փաստաթղթում, կողմերը դա համարում են «կամուրջ» Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության ճանապարհին։
«Երկու կողմն էլ գիտակցում են, որ Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է զգալի ռազմական ուժեր, հզոր կարողություններ և կայուն ներդրումներ նրա պաշտպանական արդյունաբերական բազայում, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- ասվում է համաձայնագրում։