Միջազգային

Բուխարեստում վայրէջք կատարած Երևան-Քիշնև չվերթն իրանակացնող ինքնաթիռը կվերադառնա Երևան

Բուխարեստում հարկադիր վայրէջք է կատարել Երևան-Քիշնև չվերթն իրականացնող ինքնաթիռը, հայտնում է TACC գործակալությունը։ 

Ինքնաթիռը, սակայն, կուղևորվի ոչ թե Մոլդովայի մայրաքաղաք, այլ կվերադառնա Հայաստան, հայտարարել է FlyOne ավիաընկերության խորհրդի նախագահ Վլադիմիր Չեբոտարը, որին պատկանում է ինքնաթիռը։

«Ըստ ընթացակարգի՝ ինքնաթիռը կվերադառնա Երևան, քանի որ չեն թույլատրել մուտք գործել մոլդովական տարածք»,- գրում է աղբյուրը:

Չեբոտարը նշել է, որ ավիաընկերությունն այժմ պարզում է թռիչքի հետ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։ 

«Ինչպես հասկացա, ինքնաթիռում են գտնվել կասկածելի անձինք, թռիչքի ժամանակ անձնակազմը փոխել է որոշ տվյալներ, բայց մենք դեռ չգիտենք մանրամասները»,- հավելել է նա։

Դրանից հետո, ըստ նրա, կեղծ ահազանգ է եղել, որ ինքնաթիռում ռումբ կա։ TACC-ը հայտնում է, որ ինքնաթիռի ուղևորները տարհանվել են։ 

Ավելի վաղ ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր Մարինա Տաուբերը հարցում էր ուղարկել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ պահանջելով պարզաբանել, թե ինչո՞ւ Երևան-Քիշնև չվերթի FlyOne ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել և ուղղորդել են Բուխարեստ։ Նշվում է, որ ինքնաթիռում գտնվել է 180 ուղևոր։