Միջազգային

«ԱՄՆ-ն այս համաձայնագրով չի նախատեսում զորք ուղարկել Ուկրաինա»․ Բայդեն

Ուկրաինայի և ԱՄՆ-ի ստորագրած անվտանգության համաձայնագիրը չի ենթադրում ամերիկյան զորք ուղարկել Ուկրաինա, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ 

«Միացյալ Նահանգները պատրաստվում է օգնել Ուկրաինային, բայց չի ամենևին չի ենթադրում, թե դա զորք ուղարկելու տեսքով է։

Մենք կտրամադրենք զենք և զինամթերք, կընդլայնենք հետախուզական տեղեկատվության փոխանակումը և կշարունակենք պատրաստել ուկրաինացի խիզախ զինվորներ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։