Միջազգային

Ռուսաստանն ավելացնում է գինիների ներկրումը Հայաստանից

Շուկան մատչելի և որակյալ ապրանքներով հագեցնելու նպատակով եվրոպական երկրներից Ռուսաստան գինիների ներմուծման կտրուկ անկումը կարող է վատթարացնել իրավիճակը գնորդների համար․ ասել է ՌԴ մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիայի նախագահ Իգոր Կարավաևը։ 

Նա նշել է, որ մանրածախ ցանցերն այժմ ակտիվորեն ընդլայնում են գինու մատակարարումները այնպիսի երկրներից, ինչպիսիք են Չիլին, Արգենտինան, Հարավային Աֆրիկան, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Սերբիան: «Մենք ակնկալում ենք, որ այդ պահանջարկը կշարունակվի համակարգված կերպով ուղղվել դեպի ռուսական գինի և բարեկամ երկրների արտադրանք», - հավելել է նա։