Միջազգային

Հունգարիան տուգանվել է 200 մլն եվրոյով

ԵՄ բարձրագույն դատական ատյանը` Եվրոպական դատարանը, 200 մլն եվրոյով տուգանել է Հունգարիային՝ փախստականների ընդունման քաղաքականությունը չպահպանելու համար։

Դատարանի որոշման մեջ նաև ասվում է, որ բացի այդ գումարից, հունգարական իշխանությունները կվճարեն ևս 1 մլն դոլար օրական, քանի դեռ չեն համապատասխանեցրել իրենց օրենսդրությունը եվրոպական չափանիշներին: Եվրոպական դատարանն անօրինական է ճանաչել 2020 թվականին Բուդապեշտի կայացրած որոշումը, որի համաձայն՝ երկիր մուտք գործելու թույլտվություն տրվել է միայն նրանց, ովքեր արդեն փախստականի կարգավիճակ են ստացել Կիևում կամ Բելգրադում։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X–ի իր էջում հայտարարել է, որ «Եվրամիության սահմանների պաշտպանության» համար տուգանքը «վրդովեցուցիչ է և անընդունելի»։

Հունգարիան միգրանտների նկատմամբ շատ կոշտ դիրքորոշում է որդեգրել այն բանից հետո, երբ 2015-ին երկիր է ժամանել ավելի քան մեկ միլիոն փախստական, հիմնականում Սիրիայից: