Լիոնել Մեսսին հրաժարվել է Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելուց և իր որոշման մասին արդեն տեղեկացրել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոյին։ Ֆուտբոլիստի մեկնաբանությունը մեջբերել է Mundo Deportivo թերթը։
«Ես խոսեցի Մասկերանոյի հետ, և մենք երկուսս էլ հասկացանք իրավիճակը։ Լավ է ընտրել, բայց երկու մրցաշար անընդմեջ խաղալը շատ է»,- ասել է Մեսսին: