Միջազգային

Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի

Չինական China Railway Tunnel Group Co ընկերությունը հայտ է ներկայացրել Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհի արդիականացման՝ ևս մեկ թանկարժեք նախագծի համար։ Ընկերությունը միակ մասնակիցն էր Ստեփանծմինդա-Գվելեթի 4,5 կիլոմետր երկարությամբ հատվածի շինարարության մրցույթին։

Նա իր ծառայությունները գնահատել է 212,5 մլն լարի (74 մլն դոլար)։ Սա 12,5 մլն լարիով էժան է մրցութային գնից։ Ստացվում է, որ յուրաքանչյուր կիլոմետրը պետության վրա կարժենա առնվազն 47 մլն լարի։ Այստեղ յուրաքանչյուր մետրը գնահատվում է, միջինը, 54,6 հազար լարի։ Երկկողմանի ճանապարհը կհատի բարդ աշխարհագրական տարածք և զգալիորեն կնվազեցնի ճանապարհորդության ժամանակը: Այն կփոխարինի Ստեփանծմինդայից Վերին Լարսի ուղղությամբ հին հատվածին։