Բելառուսը մտադիր չէ վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ չնայած այն հանգամանքին, որ Երևանին դրդում են արտաքին խաղացողները։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։
«Կարևոր է հասկանալ, որ Հայաստանի հետ ունենք երկարամյա սերտ, բարեկամական հարաբերություններ և ընդհանուր պատմություն, այսօր նաև փոխշահավետ առևտուր, ինչպես նաև սերտ գործարար շփումներ, որքան էլ որ դրանք վատթարացնելու ուղղությամբ Հայաստանի ղեկավարությանը դրդում են արտաքին խաղացողները»,- ասել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերաբերյալ։