Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի մոտ ստամոքսի գրիպ է ախտորոշվել։ Նրան հոսպիտալացրել են ջրազրկման պատճառով, ասել է նրա ընկերն ու գործընկերը՝ Գեյլ Քինգը։ Այժմ հեռուստահաղորդավարուհին ապաքինվում է։
Ուինֆրին 70 տարեկան է։ Նա հայտնի է իր «Օփրա Ուինֆրիի շոուն» թոք շոուով, որը ցուցադրվել է 25 տարի: Աշխարհի առաջին սևամորթ կին միլիարդատերն է. Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 3 միլիարդ դոլար։