Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երեքշաբթի օրը՝ հունիսի 11-ին, Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում հայտարարել է, որ Ուկրաինան կկարողանա ստանալ մոտ 1,5 միլիարդ եվրո եկամուտ ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվներից: .
Այդ միջոցների մեծ մասը կուղղվի պաշտպանությանը, իսկ այդ գումարի 10%-ը՝ Ուկրաինայի վերականգնմանը, պարզաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Նա նաև հավելել է, որ Ուկրաինային աջակցության եվրոպական հիմնադրամից լրացուցիչ 1,9 միլիարդ եվրո կփոխանցվի Կիևին այս ամիս։