Միջազգային

Թրամփը ԱՄՆ միլիարդատերերի հետ է հանդիպել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերյան ընտրությունների նախօրեին կարողացավ ստանալ խոշոր դոնորների աջակցությունը, որոնք նրանից հեռու էին մնացել 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհից հետո։ Այս մասին երեքշաբթի հայտնել է «Bloomberg»-ը։

Նրանց թվում են ամերիկյան Blackstone ներդրումային ընկերության ղեկավար, միլիարդատեր Սթիվ Շվարցմանը և «հյուրանոցային մագնատ» Միրիամ Ադելսոնը։ Բացի այդ, հունիսի 13-ին ԱՄՆ նախկին ղեկավարը նախատեսում է Վաշինգտոնում հանդիպել որոշ խոշոր ամերիկյան կորպորացիաների ղեկավարների հետ։ Հանդիպման 100 մասնակիցների թվում են ակնկալվում JPMorgan Chase-ի, Citigroup-ի և Bank of America-ի ղեկավարներ Ջեյմի Դայմոնը, Ջեյն Ֆրեյզերը և Բրայան Մոյնիհանը։