Միջազգային

2023թ. Վրաստանում հեղաշրջման ճանապարհ հարթելու մի քանի փորձեր եղան. ԱԱԾ

Որոշ ուժեր՝ թե՛ Վրաստանի ներսում, թե՛ դրսում 2023 թվականին մի քանի անգամ փորձել են հող նախապատրաստել երկրում բռնի միջոցներով իշխանությունը տապալելու համար։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին։

«2023 թվականին տարբեր դերակատարների կողմից փորձեր եղան՝ քաղաքական իրավիճակը սրելու և բռնի ուժով իշխանությունը տապալելու, բայց անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները մեզ թույլ տվեցին խուսափել ապակառուցողական գործընթացների զարգացումից»,- ասել է Լիլուաշվիլին՝ ելույթ ունենալով խորհրդարանում 2023 թվականի զեկույցով։