Միջազգային

Բայրամովն ու Կուլեբան քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Հանդիպել են Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Դմիտրի Կուլեբան։ Կողմերը քննարկել են ադրբեջանա-ուկրաինական համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Բայրամովն իր ուկրաինացի գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի մասին։

Ուկրաինական կողմը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին ցուցաբերած մարդասիրական աջակցության և վերականգնողական աշխատանքների համար։