Միջազգային

Ադրբեջանը և Իրանը զորավարժություններ կանցկացնեն

2024 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ Իրանն ու Ադրբեջանը հունիսի 12-ին երկու երկրների տարածքում միաժամանակյա համակարգված զորավարժություններ կանցկացնեն, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժություններն ուղղված կլինեն հրամանատարների պրոֆեսիոնալիզմի և որոշումներ կայացնելու հմտությունների բարձրացմանը, ինչպես նաև ստորաբաժանումների միջև հաղորդակցության բարելավմանը:

Դրանք կանցկացվեն անձնակազմի, մարտական և ավիացիոն տեխնիկայի, ինչպես նաև ԱԹՍ-ների մասնակցությամբ։