Միջազգային

Զելենսկին ժամանել է Գերմանիա՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ, համաժողովի բացումից հետո մտադիր է ելույթ ունենալ Բունդեսթագում և հանդիպումներ ունենալ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Բունդեսթագի նախագահ Բերբել Բասի հետ:

Վերականգնման համաժողովը սկիզբ է մի շարք գագաթնաժողովների, որոնք նվիրված կլինեն Ուկրաինային. դրանից հետո Իտալիայում տեղի կունենա G7 - ի գագաթնաժողովը, ապա՝ խաղաղության համաժողովը Շվեյցարիայում։

Հունիսի 10-ի երեկոյան Զելենսկու՝ Բեռլին ժամանման ժամանակ Բեռլինի 147 մետրանոց ռադիոաշտարակը լուսավորվել է ուկրաինական դրոշի գույներով՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության:

Այսօր Waldorf Astoria Berlin հյուրանոցի մոտ հերթապահում են ոստիկանության և շտապօգնության մեքենաները. երեկ երեկոյան այնտեղ է հանգրվանել Ուկրաինայի նախագահ Զելենսկին և տարբեր երկրների իշխանության այլ ներկայացուցիչներ: