Միջազգային

Մակրոնը կարող է հեռանալ պաշտոնից. Europe 1

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է խորհրդարանական ընտրություններում աջերի հաղթանակի դեպքում պետության ղեկավարի պաշտոնից հեռանալու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրին։

Europe 1-ը պնդում է, որ հրաժարականը նախագահի համար նախընտրելի տարբերակ չէ, «չնայած այս հեռանկարը պետք է ծառայի այս քարոզարշավում՝ առաջիկա ընտրությունները դրամատիզացնելու համար»:

«Նախագահի հրաժարականը տաբու չէ։ Այո, այսօր պետք է դիտարկել բոլոր սցենարները», - ռադիոկայանը մեջբերում է Մակրոնի մերձավորներից մեկի խոսքերը․ «Նա պատրաստ է զոհաբերել իր հնգամյա ժամկետը»։

Europe 1-ը պնդում է, որ այդ «ծայրահեղ սցենարը» Մակրոնն ինքը քննարկել է վերջին շաբաթներին՝ իր զրուցակիցներից մեկի հետ:

Մեկ այլ ռազմավարություն, որը կարող է ընտրել նախագահը, խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում իշխանության մեջ համակեցությունն է աջակողմյան «ազգային միավորման» հետ, որպեսզի «չխանգարի այդ կուսակցության քաղաքականության ձախողմանը մինչև 2027 թվականը», երբ երկրում պետք է տեղի ունենան նախագահական ընտրություններ: