Միջազգային

Ի՞նչ հարցեր են քննարկել Ալիևն ու Էրդողանը

Անկարայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Ւլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։ 

Քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկ, տրանսպորտային, տնտեսական, առևտրային կապերի ընդլայնումը, պաշտպանական, ռազմարդյունաբերական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր։

Նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև «Միջին միջանցքի» զարգացման ուղղությամբ երկու երկրների համատեղ գործունեության կարևորությունը։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ հուլիսին Շուշիում կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին և շնորհավորանքներ է փոխանցել Ադրբեջանում անցկացվող COP29-ի կապակցությամբ։

Իլհամ Ալիևը հերթական անգամ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է COP29-ին, Թուրքիայի նախագահը գոհունակությամբ է ընդունել հրավերը։  Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։