Միջազգային

Իրանը դեմ է տարածաշրջանի սահմանների փոփոխությանը. Բաղերի

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին հարցազրույց է տվել «CNN Turk»-ին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցին ու Իրանի դիրքորոշմանը։ Լրագրողի հարցին, թե ինչ է ասում Իրանն այդ նախագծի մասին և ինչ դիրքորոշում ունի  Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության համաձայնագրի բանակցությունների վերաբերյալ, Բաղերին պատասխանել է. 

«Ինչպես ասացի Ձեր նախորդ հարցի պատասխանում, մենք աջակցում ենք բոլոր տեսակի նախաձեռնությունները, որոնք կօգնեն տարածաշրջանի զարգացմանը, բայց մյուս կողմից՝ չենք ընդունում որևէ նախաձեռնություն, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունը և սահմանները»։