Միջազգային

Նեթանյահուն հանդիպել է Բլինքենին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ով շրջագայում է Մերձավոր Արևելքում՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրն իսրայելցի պատանդների ազատ արձակման դիմաց խթանելու նպատակով, երկուշաբթի հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցում են ռազմավարական հարցերի նախարարը, Ազգային անվտանգության խորհրդի նախագահը և պետքարտուղարի խորհրդականը։ Գրասենյակից հավելել են, որ հանդիպման ավարտին կանցկացվի ընդլայնված կազմով հանդիպում։