ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։
Կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը։