Միջազգային

Հանդիպել են Շոյգուն և Ֆիդանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ․ հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

«Նախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ»,- հայտնել են գերատեսչությունից։

Շոյգուն առաջարկել է այս տարվա երրորդ եռամսյակում անվտանգության հարցերի շուրջ լայնածավալ երկկողմ խորհրդակցություններ անցկացնել Մոսկվայում կամ Անկարայում։