Միջազգային

Վրաստանի վարչապետը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն համաշխարհային առաջնորդների հետ միասին կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին (URC-2024), որը կանցկացվի հունիսի 11-12-ը՝ Բեռլինում։

Կառավարության վարչակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ միջոցառման հիմնական նպատակն է մոբիլիզացնել միջազգային աջակցությունը Ուկրաինայի վերականգնման, վերակառուցման, բարեփոխումների և արդիականացման համար։