Միջազգային

Բելգիայի կառավարությունը հրաժարական է տալիս

Բելգիայի կառավարությունը՝ վարչապետ Ալեքսանդր դե Կրոուի գլխավորությամբ, հրաժարական է տալիս կիրակի օրը կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր «Open VLD» կուսակցության ծանր պարտությունից հետո։ Վարչապետն այս որոշումը կներկայացնի Բելգիայի թագավոր Ֆիլիպին․ հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ 

Այնուամենայնիվ, Դե Կրոուն դեռ երկար կմնա կառավարության ղեկին, քանի որ Բելգիայում իշխող կոալիցիայի ձևավորման գործընթացը ամիսներ և նույնիսկ տարիներ է տևում, և այս ամբողջ ընթացքում հրաժարական տված կաբինետը շարունակում է իր գործառույթները կատարել «ընթացիկ» ռեժիմում: