Միջազգային

Ռուսաստանը կարող է ռազմաբազա տեղակայել Նիգերում

Նիգերը պատրաստ է երկրի տարածքում հյուրընկալել ռուսական լիարժեք ռազմաբազա։ Այդ մասին գրում է «Իզվեստիա» թերթը։ Հունիսի 8-ին ԱՄՆ-ն և Նիգերը հայտարարեցին աֆրիկյան երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման մեկնարկի մասին։ Ամերիկյան կոնտինգենտի դուրսբերման մասին համաձայնությունը ձեռք է բերվել մայիսի կեսերին։

Նախքան անցյալ տարվա հեղաշրջումը, որը տապալեց Նիգերի նախագահ Մուհամեդ Բազումին և նախագահական գվարդիայի ղեկավար Աբդուրահմանե Չիանիին, ամերիկյան զորքերը մարզում և հետախուզական գործողություններ էին իրականացնում հանրապետության զորքերի համար: Մարտին Նիգերը խզել էր ԱՄՆ-ի հետ ռազմական պայմանագիրը, ըստ որի՝ աֆրիկյան երկրի հյուսիսում ամերիկյան անօդաչու թռչող սարքերի բազա էր հիմնվել։