Միջազգային

«Ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել Ռուսաստանին Հայաստանի համար». Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։ Լրագրողի հարցին, թե Ռուսաստանը լրջորեն դիտարկո՞ւմ է Երևանի հայտարարությունները Եվրամիությանն անդամակցելու իր ցանկության մասին, նա ասել է․

«Մենք ամեն ինչին լուրջ ենք վերաբերում, մենք լուրջ մարդիկ ենք, բայց ակնկալում ենք, որ Հայաստանում կգերիշխի Ռուսաստանի եզակի, անվիճելի դերի ըմբռնումը։ Մեզ ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել, ոչ մի արևմտյան երկիր՝ առանձին-առանձին, ոչ էլ Արևմուտքն՝ ամբողջությամբ։ Նաև հուսով ենք, որ կհաղթանակի այն ըմբռնումը, որ Արևմուտքը Հայաստանի նկատմամբ կիրառում է իր սիրելի մարտավարությունը՝ ոսկու սարերի խոստումներ տալով հպատակեցնել նրան, հետո ոչինչ չանել և թողնել երկիրը և նրա ղեկավարությունը բախտի ողորմությանը», -ասել է Գալուզինը։