Միջազգային

Մալավիի փոխնախագահի ինքնաթիռն անհետացել է ռադարներից

Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիմային տեղափոխող ինքնաթիռը Լիլոնեգվեից օդ բարձրանալուց հետո անհետացել է ռադարներից, հայտնում է BBC-ն։ 

Ըստ աղբյուրի՝ փոխնախարարից բացի ինքնաթիռում ևս ինը մարդ կա:

Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել մայրաքաղաքի օդանավակայանից 09:17-ին և պետք է վայրէջք կատարեր երկրի հյուսիսում գտնվող Մզուզու օդանավակայանում ժամը 10:02-ին, բայց անհետացել է ռադարներից։ 

Ներկա պահին որոնողական աշխատանքները շարունակվում են: