Միջազգային

Մասկն առաջարկել է ստուգել կոռուպցիոն գործարքներին Բայդենի որդու մասնակցությունը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն առաջարկել է ստուգել՝ արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենն առնչություն ունի՞ օտարերկրյա պետությունների կոռուպցիայի մեջ, այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։

«Այն, ինչ նա անում է, չի ազդում հասարակության վրա, բայց կարող է ներգրավված լինել այլ երկրների կոռուպցիոն գործարքների մեջ: Սա արժանի է մանրակրկիտ հետաքննության»,- գրել է Մասկը։