Միջազգային

«Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել Ռուսաստանի հետ առճակատման մեջ». Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխային Գալուզինը անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին․ 

«Երևանը, ցավոք, անհիմն քննադատում է Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին։ Ես այստեղ տեսնում եմ Հայաստանի նկատմամբ Արևմուտքի սադրիչ քաղաքականության հետևանքը։ Նրանք ամբողջ ուժով փորձում են Երևանը ներքաշել Ռուսաստանի հետ առճակատման, դաշինքային առճակատման արևմտյան սխեմաների մեջ՝ ընդհանրապես չմտածելով բուն Հայաստանի անվտանգության և հայ ժողովրդի շահերի մասին։ 

Արևմուտքն օգտագործում է իր ֆինանսական և տնտեսական ներուժը՝ պարտադրելու իր հակառուսական մոտեցումները՝ կապված Ռուսաստանին հվ․ Կովկասից դուրս մղելու անիրատեսական ցանկության հետ», - նշել է Գալուզինը։