Միջազգային

Վրաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանում անվտանգության հարցերը և պաշտպանական ոլորտում համագործակցությունը, հայտնում է Վրաստանի ՊՆ-ն։ 

Իրակլի Չիկովանին և Զաքիր Հասանովն անդրադարձել են նաև Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության ձևաչափին և Վրաստանի նախաձեռնությանը, որի նպատակը տարածաշրջանում խաղաղության գործընթացի խթանումն է։