Միջազգային

«ՀԱՊԿ-ի բյուջեն կվերանայվի Հայաստանի՝ վճարելուց հրաժարվելու պատճառով». ՌԴ ԱԳՆ

Անդամավճարից Հայաստանի իշխանությունների հրաժարման պատճառով անհրաժեշտ է ճշգրտել ՀԱՊԿ ընթացիկ տարվա բյուջեն․ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը ստիպված կլինի օգտագործել առկա ռեզերվները։ Գերատեսչությունից վստահեցրին, որ մուծումների վերաբաշխման մասին խոսք չկա։ «Ըստ որոշ պարամետրերի՝ ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են իրենց ծախսերը, բայց առաջին հերթին Երևանի կողմից համապատասխան կառույցներում իր աշխատակիցներին քվոտային պաշտոններում չնշանակելու պատճառով», - «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Ամեն դեպքում, մենք ելնում ենք նրանից, որ Երևանը պարտավոր է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից հաստատված այլ փաստաթղթերի», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Հայաստանի ֆինանսական վճարման մասնաբաժինը ՀԱՊԿ-ում 2024 թվականի համար կազմում է 53,22 մլն ռուբլու չափով։