Միջազգային

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Ազգային ժողովը ցրելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է ֆրանսիացիներին ու հայտարարել խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, ցրելու մասին: 

«Ես այս երեկո ցրում եմ Ազգային ժողովը: Շուտով ես կստորագրեմ նոր խորհրդարանի ընտրություն անցկացնելու մասին հրամանագիր, որի առաջին փուլը կանցկացվի հունիսի 30-ին, իսկ երկրորդը՝ հուլիսի 7-ին»,- հայտարարել է Մակրոնը: